Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում 2015 թվականին ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն հայրենիք: Նրանք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:
«Արմենպրես»-ի փոխացմամբ' ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը, որը կքննարկվի գործադիրի մարտի 10-ի նիստի օրակարգում: 2014 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է ավելի քան 1000 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 31 երկրից, իսկ ճամբարային օրերին ծրագրի շրջանակներում մասնակցություն ունեցան նաև 80 երիտասարդ Արցախից, 16՝ Սիսիանից:
Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում' մոտիկից ծանոթանալհայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, իր հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, ազգային գիտակցությունը հզորացնելուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը: