«Երբեմն-երբեմն, քաղաքական դաշտում առանձնապես լարված իրավիճակներում, դա միայն մեզ մոտ չէ, ամբողջ աշխարհում է, բառեր օգտագործում են, բայց ես չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը փորձել է վիրավորել ինչ-որ մեկին:

 

Ինձ թվում է' այս հարցադրումից հետո նա նոր պարզաբանումներ կտա»: Այս մասին այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն' անդրադառնալով օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այս խոսքերին' «ղալաթ են անում»: Նշենք, որ նման արձագանք նախարարը տվել էր' անդրադառնալով այն հարցին, որ չորս քաղաքական ուժերը պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնել:

 

Գալուստ Սահակյանի խոսքով' Արմեն Ռուստամյանի արձագանքն ու Հրայր Թովմասյանի խոսքերը «հայհոյանք չէ, պարզապես նրանք երկուսն էլ ունեն բացատրությունները»:

 

Մանրամասները` տեսանյութում: