Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իշխանության եկած ուկրաինական ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ է ստացել:

 

«Արվել են պարադոքսալ առաջարկություններ, ներառյալ բարձր պաշտոններ զբաղեցնելը, բայց ես բնականաբար նման պլաններ չունեմ»,- ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության «Ընտրություն» հաղորդման եթերում՝ Կիեւից ուղիղ միացման ժամանակ:

 

«Ես նրանց ասացի, որ իմ սիրտն այստեղ է՝ Ուկրաինայում, քանի որ այստեղ է մեր պայքարը, բայց իմ գոյությունը պատկանում է Վրաստանին»,- ասել է Սահակաշվիլին՝ նշելով, որ «հեղափոխության շրջանում ամեն օր խոսել է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ»:

 

Նա նաեւ ասել է, որ շատ է կարոտում Վրաստանը, բայց բազմաթիվ պատճառներով որոշում է ընդունել մեկնել Ամերիկա: «Այդ պատճառների մասին ես կխոսեմ ավելի ուշ»,- ասել է նախկին նախագահը: