Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի օրակարգում են եղել Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության և մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության և 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նիստին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: