Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը Հյուսիսային Կովկասը դիտում են որպես երկրում սոցիալ-տնտեսական իրադրության ապակայունացման պայթուցիչ, այդ թվում, օգտվելով Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության բացերից: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը՝ ելույթ ունենալով գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Ահաբեկչական գործողությունները լավ մտածված, ծրագրված գործողություններ են: Դրանք պատրաստում են բազմաթիվ մարդիկ: Մենք տեսնում ենք հակառուսական խափանարարական գործունեություն, որի պլացդարմը գտնվում է արտասահմանում»,- ասել է Բաստրիկինը: Նա համոզված է, որ «մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը Հյուսիսային Կովկասը դիտում են որպես ՌԴ-ում սոցիալ-տնտեսական իրադրության ապակայունացման պայթուցիչ»:
«Նրանք գործադրում են ցանկացած միջոցներ և մեթոդներ, այդ թվում նաև միգրացիոն օրենսդրության բացերը»,- հավելել է գերատեսչության ղեկավարը: