Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով սկզբում որպես կասկածյալ, ապա որպես վկա անցնող Էդվարդ Խլղաթյանի նախաքննական ցուցմունքները հակասական են և ոչ արժանահավատ, ինչը նաև դատավոր Նարինե Հովակիմյանն է նկատել դրանք հրապարակելիս՝ նշելով, որ դրանք բովանդակային առումով աստիճանաբար են լրացվել ու ավելացվել՝նախաքննության հետագա ընթացքում:

 

Իսկ վկայի առաջին՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ից ուցմունքը, հավանական է՝ կեղծված է: Նախ՝ Էդվարդ Խլղաթյանի հարցաքննությունն, ըստ արձանագրության, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում է կատարվել: Վկայի հայտարարությամբ՝ իրեն հարցաքննել են ոստիկանական շենքի երկրորդ հարկում, որը, սակայն քննչակա նբաժանմունքը չէ: Ապա՝ մեղադրողի օրինակում հարցաքննության սկիզբը նշված է ժամը 00.40-ը, պաշտպանական կողմի օրինակում՝ 01.40-ը՝ջնջումով: Գործի նյութերում նույնպես 01.40 ջնջումով տարբերակն է:

 

Ուշագրավը հետևյալն է, որ դեպքիվայրից՝ «Մուշ» ռեստորանային համալիրից, Էդվարդ Խլղաթյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 1.20-ին: Այսինքն՝բերման ենթարկվելուց 40 րոպե առաջ վկան արդեն հարցաքննվել էր՝ըստ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի սկզբնական վարկածի, ինչը աբսուրդ է: Այնուհետև քննիչը ջնջումով ուղղելէ 1 և 4 թվանշանները: Բայց նույնիսկ այսերկրորդ տարբերակով էլ, եթե բերման ենթարկելուց 20 րոպե անց է կատարվել Խլղաթյանի հարցաքննությունը, քննիչի նշած ժամերը դարձյալ անտրամաբանական են, քանի որ բերման ենթարկելուց հետո քննչական մի շարք գործողություններ են կատարվել. վկան անձնական խուզարկության է ենթարկվել, ծանուցվել է իր իրավունքների մասին, և համապատասխան արձանագրություններ են կազմվել դրանց վերաբերյալ: Իսկ քննիչը չէր կարող 20 րոպեում ավարտել այս գործողությունները: