Եմենում անհայտ զինված անձնինք փետրվարի 27-ին գնդակահարել են երկրի հետախուզությամն ղեկավար գեներալ Ռիշադ ալ Կալադիին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հադրամաութ շրջանում երկու զինված անձինք, մոտոցիկլետով, կրակ են բացել ալ Կալադիի ուղղությամբ, որն այդ ժամանակ դուրս էր գալիս ռեստորանից:
Ստացված վնասվածքներից գեներալը մահացել է, իսկ հարձակվողներին հաջողվել է թաքնվել:
Եմենի իշխանությունները կատարվածի մեջ կասկածում են «Ալ Քաիդա»-ին, որը վերջին տարիների ընթացքում պարբերաբար խոշոր ահաբեկչություններ է իրականացնում Եմենում: Միայն փետրվարին Եմենում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 15 զինծառայող և ոստիկան: