Մենք գտնվում ենք Եռաբլուրում, որտեղ ամփոփված են մեր հերոսների աճյունները, էստեղ գալուց մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գալիս։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի Եռաբլուր կատարած այցին։
«Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են, հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլիացիան»,-ասաց Վանեցյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանն այսկերպ փորձեց ապացուցի, որ ունի աջակիցների մեծ բանակ, Վանեցյանն ասաց․ «Սա այն հարցը չէ, որ մենք մրցենք, թե ում հետևից ինչքան մարդ է քայլում։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց բերել սգո երթի, ուղղակի ամոթ է, իսկ ինչ վերաբերվում է՝ ում հետևից ինչքան մարդ է քայլում, ինձ համար ուղղակի ամոթ է նման համեմատություններ անելը։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլիացիոն թուղթ ստորագրած ղեկավար, որը պետք է հեռանա։ Դուք տեսաք ինչ կատարվեց Եռաբլուր մուտք գործելուց, ուղղակի խոսքերն ավելորդ են։ Չի կարող երկրի ղեկավարը գալ Եռաբլուր այդքան ոստիկանների ուղեկցությամբ»։