«Իսկապես իշխանությունը շահագրգռված չէ և քաղաքական կամք չունի բացահայտելու Մարտի մեկը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Վերջինս նաև նշեց, թե որն է դրա պատճառը:

 

«Որովհետև, ի վերջո, Մարտի մեկն անպայման ունի մեղավորներ, կազմակերպիչներ հրահրողներ և, բնականաբար, Մարտի մեկն արդյունք կամ հետևանք էր նախագահական ընտրությունների: Աքսիոմա է, որ պետության մեջ կատարվող իրադարձությունների հիմնական և գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, և եթե նկատի ունենանք, որ այս վեց տարիների ընթացքում այդպես էլ այդ բացահայտ դեպքերը չբացահայտվեցին, շատ պարզ պետք է ասել, որ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի քաղաքական հարթությունից հարցը տեղափոխի իրավական հարթություն»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: