Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցության՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի:

 

Հանրահավաքը բազմամարդ է: Հանրահավաքը մեկնարկեց, հնչեց հիմնը, ինչից հետո մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

 

Հիշեցնենք, որ օրակարգում է.

 

* Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը

 

* Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները

 

* Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը

 

* Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը

 

* Արտաքին քաղաքական խնդիրներ

 

* Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

 

Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

 

Ուղիղ միացումը՝ Azatutyun.am–ի