Վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում տասը անմեղ անձ զոհվեց: Այս մասին այսօր' Ազատության հրապարակում, ասաց Վահագն Խաչատրյանը:

 

Վերջինիս խոսքով' այս իշխանությունները ՀՀ-ն տարան կործանման, քանի որ վերջին վեց տարվա ընթացքում ՀՀ-ից 246.000 մարդ հեռացավ: Բացի այդ, Հայաստանն իր պետական պարտքը հասցրեց 2.4 միլիարդ դոլարով:

 

«Փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում: Գիշերը քնում, առավոտյան արթնանում են' մարդկանց թալանելու, կեղեքելու նոր ձևերի փնտրտուքով:

 

Պարզվում է' ըստ ՀԲ-ի հրապարակած փաստաթղթի, Հայաստանից անօրինական ճանապարհով խոշոր չափի գումարներ են դուրս եկել»:

 

Վարդան Խաչատրյանի խոսքով'ինչքան էլ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները փորձում են բանակցությունների արդյունքով հասնեն կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավման, պարտադիրի վերացմանը, այնքան ճնշումները խստացվում են, քանի որ իշխանություններին պետք է փող' շատ և միանգամից:

 

Այսօրվա իշխանությունը հավերժ չէ, և ուժ չունեն այս փտած և վարկաբեկված իշխանությունը պահելու, միայն զենքով և ուժով: Դուրս գալու մի ճանապարհ կա' պարտադրել այս հակապետական իշխանական համակարգին խաղաղ ճանապարհով հեռանալ: ՀՀ քաղաքացուն թույլ տալ իրականացնել իր սահմանադրական իրավունքը' արդար ընտրությունների շնորհիվ ձևավորել իշխանություն: