allsport.amԱշխարհի ներկայիս 8-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Դուբայի մրցաշարի եզրափակչում առավելության է հասել 6-րդ ռակետ չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ 3:6, 6:4, 6:3 հաշվով։ Սա նրա վեցերորդ հաղթանակն էր այս մրցաշարում և ամենամեծը՝ սկսած 2012 թվականի օգոստոսից։
Այս հաղթանակով 32-ամյա շվեյցարացին նվաճեց իր կարիերայի 78-րդ տիտղոսը և ամենատիտղոսակիր թենիսիստների դասակարգման աղյուսակում բարձրացավ մաքուր երրորդ հորիզոնական։