Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների պալատի ներկայացուցիչները հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՄՆ համանախագահը նաև շնորհակալություն է հայտնել երկրին ու ԱԳ նախարար Կարլ Բիլդտին' ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվորեն ներգրավվածության համար: «Եկեք միասին շարունակենք մեր աշխատանքը Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը:
Շվեդիան Մինսկի խմբի անդամ պետություն է: Ուորլիքը տեղեկացրել է, որ Շվեդիայում է խորհրդատվությունների համար: Ավելի վաղ նա տեղեկացրել էր նաև ՄԽ անդամ Թուրքիա մեկնելու մասին: