Հարավային Կորեայում ռեալիթի հեռուստաշոուի մասնակից կինը հայտնաբերվել է լոգարանում՝ մահացած: Ըստ ոստիկանության նա ինքնասպան է եղել՝ վարսահարդարիչի լարով կախվելու միջոցով: Հարավային Կորեայի լրատվամիջոցները բարձրացրել են շոուի ժամանակ կոնջը ստորացնելու հարցը: Շոուի պրոդյուսերը կնոջ մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել, սակայն հերքել է կնոջ վրա մեծ ճնշում գործադրելու փաստը: «Jjak» կոչվող հաղորդմանը, որը թարգմանաբար նշանակում է «զուգընկեր», մասնակցում են 7 տղամարդ և 5 կին, ովքեր մրցում են ժամադրվելու համար: Ըստ լրատվամիջոցների՝ շոուն էմոցիոնալ լարվածություն առաջացնելու համբավ ունի, և ժամադրության համար չընտրվսծ մրցակիցներից պահանջվում է ինչ-որ ուտելիք ուտել: Ոստիկանությունը հայտնել է, որ 29-ամյա կինն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել, որտեղ գրված է, որ իր կյանքը լի է հոգեկան տրավմաներով, և ինքը ցանկանում է վերջ դնել դրան: Նա իր մորը հեռախոսով ասել է, որ եթե հաղորդումը հեռարձակվի, նա չի կարող ապրել այդ երկրում: