Shamshyan.com. Թուրքիայում՝ Գեզի այգու ոչնչացման դեմ անցկացվող բողոքի ցույցերը սկսելուց ի վեր 6 թուրք ոստիկան է ինքնասպան եղել: Սրա մասին է հայտարարել Emniyet-Sen ոստիկանության միության նախագահ Ֆարուք Սեզերը: Նշենք, որ թուրքական ոստիկանությունը բախումների ժամանակ կիրառած հատուկ դաժանության համար ենթարկվել են խիստ քննադատության, սակայն ըստ Ֆարուք Սեզերի ոստիկանական ուժերը նույնպես տանջվել են, քանի որ ստիպված են եղել աշխատել շատ ծանր պայմաններում: