Ինչպես հայտնում է Regnum-ը, Ղրիմի թաթարներն Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախագահներին խնդրել են օգտագործել բոլոր հնարավորություններն իրենց օգնելու համար: Այդ մասին ասել է Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը։
«Մեր ժողովուրդը մի անգամ արտաքսվել է հայրենի հողերից, և մենք չենք ցանկանում, որ այդ ողբերգությունը կրկնվի։ Մենք օգնություն ենք խնդրում ողջ աշխարհից, և աշխարհը պետք է հաշվի նստի Ղրիմի բնիկների կարծիքի հետ»,-ասել է նա։
Ջեմիլևը նաև ասել է, որ իրենք պատրաստվում են զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել, և ողջ աշխարհը պետք է աջակցի Ղրիմի բնիկների տեսակետին, ովքեր ցանկանում են ապրել միացյալ Ուկրաինայի կազմում։
Նան նաև նշել է, որ Ղրիմի թաթարները երբեք չեն ապրի Ռուսաստանի կազմում, և իրենք բոլոր միջոցներով պայքարելու են իրենց իրավունքների համար: