Թանկարժեք զուգարանները մեր երկրի համար, մեղմ ասած, ճոխություն են, հատկապես երբ դրանք չեն ծառայում իրենց նպատակին: 340 հազար դոլար արժողությամբ երկու զուգարաններից մեկը տեղադրված է Տաթեվի ճոպանուղու, մյուսը՝ Երեվանի գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեվանությամբ: Ինչու դրանք չեն աշխատում հարցը զարմացրել ու նույնիսկ զայրացրել է պատկան կառույցներին: Նրանց փոխանցմամբ, բիոզուգարանների հարցն այլեւս չի քննարկվում: