Նկարիչ Դեյվիդ Դատունան կերել է Մաուրիցիո Կատելանայի «կատակերգու» աշխատանքը Մայամի-Բիչում «Art Basel» ժամանակակից արվեստի ցուցահանդեսում: Կպչուն ժապավենով պատին փակցված բանան ցուցադրությունը մինչ այդ վաճառվել էր ֆրանսիացի կոլեկցիոներին 120 հազար դոլարով:

Դատունան իր Instagram-ում տեղադրել է ուտելու գործընթացի տեսանյութը:

«Ես հարգում եմ Մաուրիցիոյին, բայց սա «Քաղցած նկարիչ» արվեստի ներկայացումն է»,- ասում է նա տեսանյութում՝ բանան ուտելով:Բայց բանանը փոխարինվել է: Ըստ Miami Herald-ի՝ շաբաթ օրը այն ցանկապատել են արծաթագույն լարով և հանձնել ոստիկանի պահպանությանը։«Բանանը գաղափար է, Դատունան չի ոչնչացրել արվեստի գործը», – ասել է Պերոտենա պատկերասրահի խոսնակ Լյուսիեն Թերան, որ աշխատում է Մաուրիցիո Կատելանի հետ:

 

 

"Комик"

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

“Hungry Artist” Art performance by me