Հայաստանն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը: Այս տարվա ինն ամիսներին Հայաստան է բերվել 35 հազար 901 ավտոմեքենա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 հազար 776-ով:
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով' Հայաստան ներմուծված ավտոմեքենաների զգալի մասը'22 հազա ր 450 ավտոմեքենա, մինչև 5 հազար դոլար արժողությամբ են: 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաների թիվը կազմել է 8300: Ներմուծված մեքենաներից 2132-ը եղել են 10-15 հազար դոլար արժողությամբ, 2019 ավտոմեքենա' 15-30 հազար դոլար արժողությամբ և միայն հազար ավտոմեքենա արժեցել է 30 հազար դոլարից ավելի:
2013 թվականին Հայաստան էր ներմուծվել 41 հազար 102 ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 6 430-ով: