Ղրիմի իշխանություններն Ինքնավար Հանրապետության թաթարական համայնքին կառավարության կազմում տեղ են առաջարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք Ղրիմի թաթարներին առաջարկվում է մեկ փոխվարչապետի, երկու նախարարի, գրեթե բոլոր նախարարություններում, այդ թվում՝ ուժային կառույցներում փոխնախարարների թեկնածուներ առաջադրել»,-ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
Ղրիմի իշխանությունները մտադիր են բարձրացնել Ղրիմի թաթարների վերաբնակեցման համար նախատեսված օգնության գումարն' իրենց պատմական հայրենիքում հաստատվելու համար:
Ղրիմի վարչապետը խոստացել է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն, քանի որ առօրյայում օգտագործվում են ռուսերենն ու ղրիմաթաթարերենը։