Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ազգային համաձայնության Կառավարության ձևավորման համար տեղի են ունենում տարբեր քննարկումներ, որոնց մասին չի ցանկանում այս պահին խոսել:
Արդյոք Կառավարության կազմում կլինեն էական փոփոխություններ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իհարկե՝ լինելու են:
Փաշինյանը նշեց, որ կառուցողական են տրամադրված և երկրի զարգացման հարցում ակնկալում են լրջագույն փոփոխություններ:
Փաշինյանը բացառեց, որ կա կառավարության ծրագրի տապալման վտանգ և ընգծեց, որ վաղը մեկնելու է Արցախ:
Որպես ՀՀ վարչապետ՝ Փաշինյանը նշեց, որ որպես առաջին կարևոր քայլ՝ լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: