«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել։
Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։
Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում Է, թե ով որ ոլորտն Է կոորդինացնելու։ Մասնավորապես, ինչպես նշում են մեր աղբյուրները, ներկայումս քննարկվոuմ է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին և փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերևս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Ամեն դեպքում, նույն իշխանական հավաստի աղբյուրները չեն բացառում, որ փոխվարչապետերի թիվը հասնի վեցի կամ ընդհակառակը՝ դառնա երեք»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: