Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը ղրիմցի թաթարներին առաջարկում Է մտնել ինքնավարության պետական իշխանության բոլոր մարմիններ, ըստ որում նրանց համար կառանձնացվեն փոխվարչապետի պաշտոնը, երկու նախարարարական պորտֆել եւ բարձր պաշտոններ մնացած գերատեսչություններում:

 

«Մենք հանդես ենք եկել նրանց (ղրիմցի թաթարների) համար փոխվարչապետի, երկու նախարարների եւ գործնականում յուրաքանչյուր նախարարությունում, այդ թվում նաեւ յուրաքանչյուր ուժային կառույցում պաշտոններ, այդ թվում առնվազն մեկ փոխնախարարի պաշտոններ առանձնացնելու առաջարկությամբ»,- ասել Է նա ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում:

 

Ղրիմի իշխանությունները նաեւ մտադիր են մեծացնել այն ղրիմցի թաթարներին բնակարաններով ապահովելու եւ ապրուստամիջոց տրամադրելու հետ կապված օգնության ծավալը, որոնք պատմական հայրենիք են վերադարձել տեղահանությունից հետո:

 

Ակսյոնովը խոստանում Է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն. քանի որ կենցաղում օգտագործվում են ռուսերենը եւ ղրիմյան թաթարերենը, ըստ որում թերակղզում բնակվող բոլոր ազգությունները, ներառյալ ուկրաինացիները, կարող են զարգացնել իրենց լեզուները: