«Եթե ինչ-որ բան չփոխվի, վաղը Կոնգրեսի հետ ենք հանդիպում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով ԲՀԿ ղեկավար կազմի և ՀԱԿ ներկայացուցիրների հետ սպասվող հանդիպման մասին:
Հարցին, թե արդյո՞ք հանդիպմանը ներկա կլինի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Մարգարյանն ասաց.«Ոչ, Տեր-Պետրոսյանի հետ, դա առանձին թեմա է, մենք կհանդիպենք ՀԱԿ խմբակցության անդամների հետ»,-ասաց նա:
Մարգարյանը չբացառեց, որ խմբակցությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներից հետո' վերջում, հնարավոր է միասնական հանդիպում բոլոր խմբակցությունների ղեկավար կազմի հետ:
Մանրամասները` տեսանյութում: