Արարատի մարզին ՀՀ կառավարության հատկացրած 3888 տ 350 կգ ազոտական պարարտանյութից երեկ մարզ է ներկրվել 840 կիլոգրամը, ինչպես նաև 33 տ 850 կգ գարու սերմացուն: Շարունակվում է պարարտանյութի ներկրումը մարզ' գյուղապետերի ներկայացրած հայտերի և նախօրոք արված վճարումների հիման վրա: Մինչև մյուս շաբաթվա վերջ տեղ կհասնի նշված պարարտանյութի անհրաժեշտ չափաքանակը: Սակայն մարզում գրանցվել են դեպքեր, երբ գյուղապետերը հրաժարվել են գարնան սկզբին ներկայացրած իրենց հայտերից' պատճառաբանելով, որ գյուղացիները գումար չունեն գնելու ազոտական պարարտանյութ, այդ թվում' նաև սերմացու:
Նշենք, որ 2014 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և արդյունավետ կազմակերպելու գործում հողագործներին օգնելու նպատակով ՀՀ կառավարությունն Արարատի մարզին է հատկացրել 3888 տ 350 կգ ազոտական պարարտանյութ, 457 տ 150 կգ ֆոսֆորական պարարտանյութ, 362 տ 200 կգ կալիումական պարարտանյութ, 458 850 լ դիզելային վառելանյութ, 33 տ 850 կգ գարու սերմացու, 3 տ 505 կգ եգիպտացորենի սերմացու, 16 տ 95 կգ առվույտի սերմացու, ինչը հողագործներին է տրամադրվելու շուկայականից զգալիորեն ցածր գներով' նախապես վճարելու պայմանով:
Ազոտական պարարտանյութի մեկ պարկն արժե 6000 դրամ (50 կգ), ֆոսֆորական պարարտանյութի մեկ պարկը' 7000դրամ (50կգ), կալիումական պարարտանյութի մեկ պարկը' 7000 դրամ (50կգ), դիզելային վառելանյութի մեկ լիտրը' 350 դրամ, գարնանացան գարու սերմացուի 1 կգ-ն ' 200 դրամ, եգիպտացորենի սերմացուի 1 կգ-ն' 350 կգ, առվույտի սերմացուի 1 կգ-ն' 1500 դրամ: