Գանացի մրցավար Կվամե Անդո Կեյը մահացել է երկրպագուների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

 

Միջադեպը տեղի է ունեցել երկրի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Գոլդ Սթարզ» և «Նաա Ջո Յունայթեդ» ակումբների միջև հանդիպման ժամանակ:

 

Խաղի հաջորդ օրը մրցավարին մահացած գտել են իր բնակարանում:

 

Գանայի ֆուտբոլի ասոցացիայի հայտարարության մեջ նշվում է, որ մրցավարի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Ոստիկանությունը հետաքննում է գործը: