Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Արաբաչի գյուղի դպրոցի 11-ամյա աշակերտ Շահին Աբբասովը կախվել է ուսուցչի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը' նշելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը հանրությանը հայտնի է դարձել այսօր:

 

 

Կայքը հայտնել է, որ ինքնասպանությունից մի քանի օր առաջ ուսուցիչը տղային դաժանորեն ծեծել էր նրա համադասարանցիների աչքերի առաջ: Ներկայում քննություն է տարվում' պարզելու համար ինքնասպանության պատճառն այդ ծեծն է եղել, թե' այլ բան: