Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել է մյունխենցիների խաղը' Գվարդիոլայի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբը: Բեկենբաուերի խոսքով' «Բավարիայի» ֆուտբոլը կձանձրացնի երկրպագուներին և նրանք չեն ցանկանա դիտել խաղերը:
«Վերջում մենք կհիշեցնենք «Բարսելոնային»: Ոչ ոք չի ցանկանա դիտել «Բավարիայի» մասնակցությամբ խաղեր: Ֆուտբոլիստները միմյանց փոխանցումներ կկատարեն նույնիսկ մրցակցի դարպասային գծի մոտ: Ես ֆուտբոլն այլ կերպ եմ ընկալում: Եթե մրցակցի հագեցած պաշտպանության առկայությամբ ես հարված կատարելու հնարավորություն ունեմ, ապա անում եմ դա: Դա ամենաարդյունավետ մեթոդն է»,- նշել է Բեկենբաուերը: