Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում, չնայած «Բարսելոնայից» կրած պարտությանը, հավատում է, որ իր թիմն ունակ կլինի պայքարը շարունակելու իրավունք ստանալ:
«Ես իրատես եմ, առջևում մեր դաշտում 90 րոպե պայքար կա: Հավատում եմ «Բավարիայի» եզրափակիչ դուրս գալուն, նույնը կարող եմ ասել մեր ֆուտբոլիստների մասին: «Բարսելոնայի» դեմ խաղը բարդ է լինելու, սակայն կարող ենք հասնել անհրաժեշտ արդյունքի»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին դիմակայությունն ավարտվել է կատալոնցիների հաղթանակով' 3:0 հաշվով: