Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալը» հյուրընկալեց «Բարսելոնային»:

Պայքարն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 3:2 հաշվով

45-րդ րոպեին հաշիվը բացեց Կանին, տաս րոպե անց Տրիգերոսը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը: 64-րդ րոպեին Պաուլիստան ինքնագոլի հեղինակ դարձավ և օգնեց կատալոնացիների կրճատել հաշվի տարբերությունը, 77-րդ րոպեին հերթական ինքնագոլի հեղինակը դարձավ Մուսակիոն՝ 2:2, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ Մեսսին խփեց իր թիմի հաղթական գոլը:

«Բարսելոնան» 84 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է

Տեսանյութը՝ այստեղ