Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ թիմը Գերմանիայի գավաթի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղից առաջ մարտական է տրամադրված:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին' Բեռլինում:
«Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ կարգավիճակ կտան մեզ այս խաղում: Մենք պարզապես մտադիր ենք դուրս գալ խաղադաշտ և հաղթել»,-Լամի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: