Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ իր ակումբն այս պահին չի կարող համեմատվել Մյունխենի «Բավարիայի» հետ:

«Բորուսիան» «Բավարիայի» ձեռքբերումները չի կարող կրկնել առաջիկա 20 տարում: Նա «Բորուսիային» գերազանցում է 50 տարով: Սակայն մենք ընդգրկվել ենք Եվրոպայի լավագույն 8 ակումբների ցանկում՝ շնորհիվ վերջին մրցաշրջանում կայուն ելույթների»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզափակիչ, որտեղ իրենց մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը»: