Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հերթական անգամ նշել է, որ Յուրգեն Կլոպը չի լքելու թիմը:
«Ներկայումս «Բորուսիային» նոր մարզիչ պետք չէ, ապագայում նույնպես նոր մասնագետի կարիք չենք ունենա, քանի որ մեր թիմը մարզում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը: Եվ այս հարցը չարժե քննարկել: Այժմ խոսքը Բունդեսլիգան չլքելու մասին է, և ամռանն այնպիսի աշխատանք պետք է կատարենք, որպեսզի կրկին միջազգային մակարդակի ֆուտբոլ ցուցադրենք»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլոպը նույնպես հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել թիմը: