Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր «Հոֆենհայմի» հետ կայանալիք խաղին:
«Հոֆենհայմի» կազմում հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ: Գերմանիայի առաջնությունում այնքան էլ հաջող չենք հանդես գալիս, սակայն գավաթի խաղերը մեզ համար շատ կարևոր են: Հուսով եմ, որ «Բորուսիային» կհաջողվի հաղթանակ տոնել այս խաղում»,- մարզչի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22-30-ին: