Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին լուրերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծագույն ակումբ է, և ինձ մոտ են այդ ակումբի հիանալի երկրպագուները: Սակայն իմ նվիրվածությունը «Բորուսիային» և մեր մարդկանց անխզելի է»,-Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ այժմ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Ռայան Գիգզն է: