Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Ֆրայբուրգի» դեմ խաղից հետո, նշել է, որ իր թիմի համար հեշտ չէր:
«Մի քանի պատճառներով խաղը մեզ համար հեշտ չէր: Հասկանում եմ նրանց հիասթափությունը, ովքեր անհանգստանում էին «Ֆրայբուրգի» համար: Մենք հանդիպեցինք մի մրցակցի հետ, որը պայքարում է Բունդեսլիգայում տեղի համար և ունի բարձր մոտիվացիա: Մրցակիցն ստիպեց մեզ ծախսել ողջ ուժերը: Իհարկե, մեր բախտը նաև բերեց, սակայն հաղթանակի արժանի էինք»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով' նվազագույն 1:0 հաշվով: