Առաջնությունում «Բորուսիան» մնում է չեմպիոնության համար մեր մրցակիցը: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը՝ Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակից հետո:
«Սա «Բավարիայի»՝ այս մրցաշրջանի լավագույն խաղերից մեկն էր: Ինձ չի հուզում, թե ինչպես ես խաղացի: Կարևորը, որ թիմը հաղթեց և գոհ ենք, որ առաջատարն ենք: Կարևոր չէ, թե որքան առավելությամբ հաղթեցինք խաղը: Առաջնությունում «Բորուսիան» մնում է չեմպիոնության համար մեր մրցակիցը: Խաղի առաջին 20 րոպեները մեզ համար դժվար էր: Մրցակիցը մեկնարկային հատվածը լավ անցկացրեց, սակայն հետո մենք սկսեցինք լավ խաղալ՝ ցուցադրելով մեր խաղը: «Բավարիան» արժանի էր այսպիսի հաղթանակի»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն: