Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Իմ թիմը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Մենք ուժեղ և արագ գտնվեցինք: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք էր: Սա մեզ համար գրեթե կատարյալ խաղ էր: Նման հանդիպումներ դիտելն աշխարհի լավագույն աշխատանքն է: Ցանկանում էինք պրեսսինգի դիմել և դա մեզ մոտ ստացվեց: Այսպիսի ֆուտբոլ ես իսկապես սիրում եմ: Չեմպիոնների լիգայում հիանալի մեկնարկ է: Սա արժանի հաղթանակ էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: