Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ գիտի, թե որն է իր թիմի խնդիրը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները Գերմանիայի առաջնության 7 տուրից հետո 13-րդ տեղում են՝ իրենց ակտիվում ունենալով 7 միավոր:
«Գիտեմ, թե որն է «Բորուսիայի» խնդիրը, սակայն դրանից ազատվելն այլ հարց է: Մեր թիմի ֆուտբոլիստներն ունեն համապատասխան խաղային որակներ և հաջող ֆուտբոլ ցուցադրելու բոլոր նախադրյալները: Մեզ անհրաժեշտ է արդյունք: Երկու շաբաթից վնասվածք ստացած որոշ ֆուտբոլիստներ կազմ կվերադառնան և այդ ժամանակ էլ կտեսնենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը: