Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Լուդոգորեցի» նկատմամբ տարած հաղթանակը և նշել, որ գոհ է իր թիմի ելույթից:

«Մենք մրցակցին իր իսկ կիսադաշտում պրեսինգի էինք ենթարկում: Իմ թիմը բավականին արագ էր գործում և դարպասը գրավելու շատ պահեր ուներ: Պետք է ասեմ, որ, ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից, քանի որ արժանի էինք հաղթանակի»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: