«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ ոչ-ոքի (0:0) ավարտված հանդիպումը և նշել է, որ իր թիմն ավելիին էր արժանի:
«Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի, քան 0:0-ն է: Առաջին խաղակեսում «Ռեալը» հիանալի, շատ լավ էինք խաղում: Երկրորդ խաղակեսն այլ կերպ ստացվեց. «Ատլետիկոն» մեծ ճնշում սկսեց գործադրել մեզ վրա, խնդիրներ ունեցանք գնդակը վերահսկելու հարցում: Չեմ կարող հաշիվը լավը համարել, սակայն այն վատագույն արդյունքներից լավագույնն է: Պաշտպանության հարցում «Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Մեր բոլոր ֆուտբոլիստները լավ խաղացին հարձակման գծում, սակայն չէր ստացվում դրանք ավարտին հասցնել: Պետք այս խաղը կրկնենք հաջորդ շաբաթ «Սանտիագո Բերնաբեուում»»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: