Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Շտուտգարտի» նկատմամբ տոնած 3:2 հաշվով հաղթանակը և նշել, որ իր թիմն արժանի էր այդ արդյունքին:
«Մենք արժանի էինք հաղթանակի: «Շտուտգարտը» վաստակեց միայն երկու անկյունային, որոնք հանգեցրին գոլի: «Բորուսիան» լավ ֆուտբոլ ցուցադրեց: Ժամանակ կպահանջվի, որպեսզի Բունդեսլիգայում վերջնականապես փոխենք մեր դիրքը: Շահինի և 11 մետրանոցի դրվագում բախտներս բերեց, որ մրցավարը քարտ ցույց չտվեց Շահինին: 2:1 հաշվի ժամանակ գոլ խփելու հնարավորություն ունեինք, բարեբախտաբար, մեզ հաջողվեց աչքի ընկնել երրորդ անգամ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: