«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում կատալոնացիների նկատմամբ հաղթանակին և նշել, որ իր թիմն արժանի էր այս հաջողությանը:

«Իհարկե, մենք երջանիկ ենք, որ հաղթեցինք այս մրցաշարում: Թիմը խաղաց առավելագույն ուժով: Կարծում եմ, «Ռեալը» լիովին արժանի էր հաղթանակի, քանի որ պայքարում էր ուժեղ մրցակցի դեմ: Խաղացինք այնպես, ինչպես ի սկզբանե ծրագրել էինք: Կարծում եմ, որ այս «Բարսելոնայի» ժամանակաշրջանը դեռ չի ավարտվել»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: