Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Կարլո Անչելոտիի հեռացումը մադրիդյան թիմից և նշել.
««Ռեալը» պահանջկոտ ակումբ է, կարծում եմ՝ նախագահը և ակումբի ղեկավարությունը ճիշտ որոշում են կայացրել: Ես բարկացած էի Անչելոտիի վրա, երբ նա ինձ կազմ դուրս չէր բերում, սակայն հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան՝ այն ամենի համար, ինչ ինքն արել է ինձ համար: Նրան լավագույնն եմ մաղթում: Մադրիդը միշտ նրա համար տուն կլինի: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ ելույթներս «Ռեալում»: Ցանկանում եմ կարիերաս հենց այստեղ ավարտել: Զգում եմ իմ ուժը և պատրաստվածությունս հաջորդ մրցաշրջանին, այնպես, կարծես իմ առաջին մրցաշրջանն է «Ռեալում»»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Goal.com-ը: