«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիւթարյանը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ կարող էր «Շախտյորից» տեղափոխվել «Լիվերպուլ», սակայն Յուրգեն Կլոպի հետ զրույցից հետո ընտրել է Դորտմունդը:
«Երկու-երեք անգամ հեռախոսով զրուցել եմ Բրենդան Ռոջերսի հետ: Նա ցանկանում էր, որ ես տեղափոխվեմ «Լիվերպուլ» և խաղամ Լուիս Սուարեսի և Սթիվեն Ջերարդի հետ:
Ցանկանում էի համաձայնվել, բայց միևնույն ժամանակ մտածում էի, որ ԱՊԼ-ի և Ուկրաինայի առաջնության միջև տարբերությունը կարող է շատ մեծ լինել: Երկու շաբաթ անց Յուրգեն Կլոպը ընդհատեց իր հանգիստը ինձ հետ հանդիպելու համար: Գիտեի, որ նա երիտասարդ խաղացողների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Մեր հանդիպումից հետո տեղափոխվեցի «Բորուսիա»: Կարծում եմ' ճիշտ որոշում կայացրի», — Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: