sport.times.amՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբը կձգտի երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայումմ ինչը դեռ ոչ մի ակումբի չի հաջողվել (Չեմպիոնների գավաթը վերջինը երկու անգամ անընդմեջ նվաճել է «Միլանը» 1989 և 1990 թվականներին):
-Ոչ մի ակումբ դեռևս չի պաշտպանել ՉԼ հաղթողի տիտղոսը: Մենք գիտենք, որ դա չափազանց դժվար է լինելու, սակայն հիմա վստահ ենք մեր ուժերին մեր հասած հաջողությունների շնորհիվ: Սա ՉԼ-ում հաջող ելույթներ ունենալու'այս մրցաշրջանի թիրախային նպատակն է:
Ինչ վերաբերում է Եվրոպայի Սուպերգավաթին, ապա կարող եմ ասել, որ «Սևիլյան» լավ մրցաշրջան է անցկացրել, հաղթել Եվրոպա լիգայում: Խաղացողներն իրենց իսկական թիմ էին զգում, ինչի շնորհիվ տիտղոս նվաճեցին: Հիմա «Սևիլյան» փոխվել է, հանելուկ է'ինչպես իրենց կդրսևորեն նոր խաղացողները: Տեսնենք'ինչ կստացվի,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը: