Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մեթոդներով նման է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:

«Երբ Մոուրինյուն գլխավորեց «Ռեալը», թիմը խնդիրներ ուներ: Սակայն հետո այն հիանալի խաղ ցուցադրեց: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ավելի շատ չեմ հասկանում Վիսենտե դել Բոսկեին, քան Մոուրինյուին»,-նշել է Անչելոտին: