«Միլանի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է Լոնդոնի «Չելսին» գլխավորելուց: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Լոնդոնյան թիմի ղեկավարությունը բանակցել է իտալացի մասնագետի հետ, սակայն վերջինս հրաժարվել է համագործակցել:
Հիշեցնենք, որ երեկ Ժոզե Մոուրինյուն երկկողմ համաձայնությամբ հեռացավ «Չելսիից»:
Ակնկալվում է, որ մինչ մրցաշրջանի ավարտն անգլիական թիմը կգլխավորի Գուս Հիդինգը:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» Անգլիայի առաջնության 16 տուրից հետո 15 միավորով 16-րդ տեղում է: