Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արժանացել է Էնցո Բեարզոտի անվան մրցանակի: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Մարզչին պարգևատրելու որոշումը կայացրել է 14 հոգուց բաղկացած ժյուրիի կազմն' Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեի գլխավորությամբ:

Մրցանակն Անչելոտիին կհանձնվի մարտի 27-ին: Այս մրցանակին նախկինում արժանացել են Չեզարե Պրանդելին, Վալտեր Մացարին և Վինչենցո Մոնտելան:

Նշենք, որ Բեարզոտը եղել է Իտալիայի հավաքականի մարզիչը 1975 -1982թթ-ին: Նա ղեկավարությամբ հավաքականը նվաճել է 1982թ-ի աշխարհի չեմպիոնական գավաթը: