Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որակազրկվել է Իսպանայի առաջնության երկու խաղով. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Իտալացի մասնագետը պատժվել է «Վալենսիայի» (2:2) դեմ խաղում մրցավար Կարլոս Կլոս Գոմեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Արդյունքում մարզիչը բաց կթողնի «Էսպանյոլի» և «Խետաֆեի» դեմ խաղերը:
Վերջին արձանագրությունում մրցավարը նշել է.
«Խաղից հետո Անչելոտին մոտեցավ ինձ, սկսեց ծափահարել՝ նման կերպ իր դժգոհությունն արտահայտելով, նա նաև նույն կերպ վարվեց առաջին օգնականիս հանդեպ՝ հանդերձարան գնացող ճանապարհին»: